Վարակաբանություն
Պատվաստումները փրկում են միլիոնավոր կյանքեր
Ընդամենը 200 տարի առաջ բժիշկներն անկարող էին պայքարել դեռևս հնուց եկած աղետաբեր ծաղիկ հիվանդության դեմ: 18-րդ դարում ամեն տարի ծաղկի հիվանդությունից մահանում էր 400 հազար եվրոպացի, և պատվաստումն այդ վարակից իսկական հրաշք համարվեց:
Ներկայումս բժիշկներն ստեղծում են պատվաստանյութեր, որոնք, ըստ էության, առավել սարսափելի հիվանդությունների են կարողանում հաղթել:
Ժամանակակից կանխարգելիչ պատվաստանյութերը հրաշքներ են գործում: Կարող են վտանգավոր հիվանդություններից տասնամյակներ կամ նույնիսկ ամբողջ կյանքում պաշտպանել:
Պատվաստումներ կատարվում են երեխայի ծնվելու առաջին իսկ պահերից, որոնք հետագայում պաշտպանում է երեխային առավել ծանր դեպքերից: Բոլոր մայրերն էլ գիտեն, որ փոքրիկների համար ծանր հիվանդություններից է նաև դիաերան, որը բժշկական գրականության մեջ նկարագրվել է դեռ վաղ անցյալում: Մինչև 20-րդ դարի 70-ական թվականների սկիզբը դիարեային հիվանդությունների էթիոլոգիան երեխաների մոտ բացահայտվում էր միայն 30 տոկոս դեպքերում:
1973 թվականին ավստրալացի հետազոտող Ռուտ Բիշոլն էլեկտրոնային մանրադիտակով ուսումնասիրելով դիարեայով հիվանդ երեխաների 12-մատնյա աղու էպիթելի բջիջները հայտնաբերեց վիրուս: Հետագայում այդ վիրուսն անվանեցին «ռոտավիրուս», քանի որ այն նման էր «անիվի» («ռոտա» լատիներեն նշանակում է անիվ):
Ռոտավիրուսները նորածինների և երեխաների շրջանում ծանր փորլուծային հիվանդություններից ամենատարածված պատճառն են: Աշխարհում գրեթե ամեն մի երեխա մինչև 5 տարեկանը հիվանդանում է ռոտավիրուսային վարակով: Անկախ սանիտարահիգիենիկ պայմաններից, ռոտավիրուսային վարակները շարունակում են մահվան պատճառ դառնալ, քանի որ ռոտավիրուսները փոխանցվում են հիմնականում կղանքա-բերանային ճանապարհով` անմիջապես մեկ անձից մյուսին կամ վարակված առարկաների միջոցով: Բացի այդ վիրուսը կայուն է արտաքին միջավայրում և կարող է պահպանել կայունությունը շաբաթներ և ամիսներ շարունակ: Ռոտավիրուսների բարձր մահացությունը շարունակում է արդիական խնդիր մնալ ամբողջ աշխարհում, չնայած լայնածավալ բուժումներին: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ինչպես մասնագետներին, այնպես էլ ազգաբնակչությանը տեղեկացնել ռոտավիրուսների դեմ պատվաստումների անհրաժեշտության մասին:
Այդ նպատակով օրերս Առողջապահության նախարությունը, UNISEF-ի աջակցությամբ, Ծաղկաձորում անցկացրեց իրազեկման դասընթացներ լրագրողների համար:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեմինարի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, որը ներկայացրեց նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, կարևորեց լրագրողների դերը հանրային առողջության խնդիրների անկողմնակալ լուսաբանման գործում:«Հարկ եմ համարում հիշեցնել, որ իմունականխարգելումն առողջապահության տնտեսապես բարձր արդյունավետ ռազմավարություններից է: Պատվաստումների լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը, որի արդյունքում աշխարհում ընդհանուր առմամբ կտրուկ նվազեց ինչպես կառավարելի հիվանդությունների մակարդակը, այնպես էլ այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Հիմք ընդունելով պատվաստումների կարևորությունը և բարձր արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում, Առողջապահության նախարարությունը շարունակում է նոր պատվաստումների միջոցով նոր հիվանդությունների վերահսկման և կառավարման ռազմավարությունը: Այս դասընթացների կազմակերպման նպատակն է ձեզ ծանոթացնել ռոտավիրուսային վարակիչ հիվանդության և վերջինիս կանխարգելման համար պլանային պատվաստումներում ներդրվող` նոր ռոտավիրուսային պատվաստանյութի առանձնահատկությունների հետ», ասված էր նախարարի ուղերձում:
Դասընթացի հիմնական բանախոս ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բավական հանգամանալից ներակայացրեց ռոտավիրուսային վարակի հետևանքով առաջացած դիարեայի հիվանդության ծանր հետևանքների և հնարավոր կանխարգելման միջոցառումների մասին:
Վարակման առումով առավել խոցելի են 6-24 ամսական երեխաները: Մինչև 3 ամսականների շրջանում ռոտավիրուսներով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է շնորհիվ մայրական պասիվ հակամարմինների և կրծքի կաթի պաշտպանական հատկությունների: Գրեթե յուրաքանչյուր երեխա մինչև 3 տարեկանը վարակվում է ռոտավիրուսով ամենաքիչը մեկ անգամ, իսկ առաջին վարակումը, որպես կանոն, տեղի է ունենում մինչև 2 տարեկանը:
ՀՀ առողջապահության նախարարությունը, ԱՀԿ-ի համագործակցությամբ, հանրապետությունում ռոտավիրուսային վարակների տարածվածությունը պարզելու և պատվաստումների ներդրման անհրաժեշտությունը գնահատելու համար 2009 թվականի փետրվարից Երևանի 2 հիվանդանոցներում`«Արաբկիր» բժշկական համալիրում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում իրականացրել է դիարեայով հիվանդ երեխաների նպատակային հսկողություն: 2009-2011թթ. ռոտավիրուսային վարակի դեպքի բնորոշմանը համապատասխանող դիարեայով հոսպիտալացված մինչև 5 տարեկան երեխաների մոտ 40%-ը պայմանավորված էր ռոտավիրուսային վարակով:
ԱՀԿ-ի գնահատմամբ, ամեն տարի ռոտավիրուսային վարակի պատճառով աշխարհում մահանում է կես միլիոնից ավելի մարդ և ավելի քան 2 մլն նորածին ու երեխա հոսպիտալացվում է խիստ ծանր փորլուծության հետևանքով: 2008թ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ռոտավիրուսային վարակից 3.200 մահ: Մեր տարածաշրջանում, համաճարակաբանական հսկողության տվյալներով, ռոտավիրուսային վարակով պայմանավորված հոսպիտալացումները կազմում են մինչև 5 տարեկան երեխաների շրջանում փորլուծային հիվանդություններով հոսպիտալացման դեպքերի ընդհանուր թվի 37%-ը:
Ռոտավիրուսային դիարեաների կլինիկական պատկերը նման է այլ հարուցիչներով առաջացած դիարեաներին: Ռոտավիրուսային վարակի ախտորոշման հաստատման համար պարտադիր կատարվում է լաբորատոր հետազոտություն: Ռոտավիրուսների պատվաստանյութը լավագույն միջոցն է կանխելու ռոտավիրուսների վարակի ծանր դեպքերը:
2006թ. ռոտավիրուսների պատվաստանյութերը ներդրվել են աշխարհի 28 երկրների պլանային պատվաստումների օրացույցում:
Չափավոր կլիմայական պայմաններում, ռոտավիրուսային վարակի հիվանդացության բարձրացում արձանագրվում է առավելապես ցուրտ ամիսներին: Հայաստանում ևս հիվանդացության բարձրակետը ցուրտ ամիսներն են` նոյեբերից-մայիս ընկած ժամանակահատվածը: Այդ իսկ պատճառով 2012թ. հոկտեմբերի 1-ից մեզ մոտ կհայտարարվի 6-12 շաբաթական երեխաների դիարեային հիվանդության դեմ ռոտավիրուսային պատվաստումների մեկնարկը:
Բավական հարցեր ծագեցին ՄԱԿ մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Էմին Սահակյանի «Պատվաստումների վերաբերյալ սխալ մեկնաբանություններ և հնարավոր հետևանքներ» թեմայով զեկուցման ընթացքում: Գաղտնիք չէ, որ շատ մայրեր խուսափում են իրենց երեխաներին ընդհանրապես պատվաստումներ կատարելուց, անկախ պատվաստման նպատակից: Զեկուցողը ներկայացրեց ճիշտ և սխալ տեսակետները, Հայաստան ներկրվող պատվաստանյութերի բարձր որակական հատկանիշները, պատվաստման պայմանները: Մտահոգություն են առաջացնում նաև այն լուրերը, որ պատվաստանյութերում պարունակվում են թունավոր նյութեր, խոսքը մասնավորապես, սնդիկի մասին է: Զեկուցողը նշեց, որ 2000 թվականից սնդիկն այլևս չի օգտագործվում: Ըստ վիճակագրական տվյալների, պատվաստումները փրկում են մոտ 3 մլն մարդու կյանք:
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ակտիվ մասնակցության համար և նշեց, որ լավ ավանդույթ է ձևավորվել համագործակցել լրագրողների հետ: «Մամուլի խոսքը նույնքան կարևոր է, որքան բժշկի: Առողջապահական համակարգում իրականացվող ռազմավարության ամեն մի ծրագիր մեծ արձագանք է ստանում ազգաբնակչության շրջանում և այդ հարցում մեծ է խնդրի ճիշտ լուսաբանումը լրատվամիջոցների կողմից: Նախարարը մեծ ուշադրություն է դարձնում մամուլում ու հեռուստատեսությամբ ներկայացվող նյութերին և անմիջական արձագանքման միջոցով նախարարությունը փորձում է լուծումներ տալ դրանց», նշեց Անահիտ Հայթայանը: Այնուհետև, նախարարի մամուլի խոսնակը պատասխանեց լրագրողների բազմաթիվ և բազմազան հարցերին:
Այսպիսով, Առողջապահության նախարարության մասնագետները տեղեկացրին, որ բոլոր նորածինները մինչև 6 ամսի լրանալը պետք է ստանան ռոտավիրուսների պատվաստում: Առաջին դեղաչափը` մինչև կյանքի 6-15 շաբաթների ընթացքում, իսկ պատվաստումները կավարտվեն մինչև 32 շաբաթվա լրանալը: Նշված տարիքային խմբերի բոլոր երեխաները, ըստ պատվաստումների օրացույցի, անպայման պետք է ստանան այդ պատվաստանյութը:
Ռոտավիրուսների պատվաստումներ, ինչպես բոլոր պատվաստումներ ունեն հակացուցումներ, դրանցից են` գերզգայունությունը բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ և ինվագինացիայի (աղիների խցանման, անանցանելիության) դեպքերը կամ աղիների զարգացման արատները, որոնք նախապայման են ստեղծում ինվագինացիայի համար: Պատվաստումը հարկավոր է հետաձգել սուր գաստրոէնտերիտների կամ սուր հիվանդությունների առկայության դեպքերում։
Կարդացեք նաև
Մարդկանց մեծամասնության համար ռեսպիրատոր սինցիցիալ վիրուսը (RSV) առաջացնում է միայն թեթև ախտանիշներ, որոնք հաճախ չեն տարբերվում այլ սուր շնչառական վիրուսային...
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն